Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 14:18 24-09-2021

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ընդունել է 2022 թվականի պաշտպանական բյուջեն՝ 768 միլիարդ դոլար:

Փաստաթուղթը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի և ռուս պաշտոնյաների ինքնիշխան պարտքի նկատմամբ: Մասնավորապես, առաջարկվում է արգելել ամերիկյան ներդրողների կողմից երկրորդային շուկայում ռուսական փոխառության պարտատոմսերի նոր թողարկումների առքուվաճառքը: Արգելքի տակ են հայտնվել փոխառության պարտատոմսերը ցանկացած արտարժույթով, որոնք թողարկում են Ռուսաստանի Կենտրոնական բանկը, Ազգային բարեկեցության հիմնադրամը և Ռուսաստանի Դաշնության գանձապետարանը՝ 14 օր մարման ժամկետով:

Փաստաթուղթը ներառում էր նաև ուղղում ԱՄՆ նախագահի աշխատակազմի առաջարկությամբ՝ պատժամիջոցներ կիրառել 35 ռուսաստանցիների նկատմամբ: Նրանց թվում են՝ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գործարարներ Ռոման Աբրամովիչը և Ալիշեր Ուսմանովը, ինչպես նաև RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը:

Ամենից շատ դիտված

20:00 Փողը հաղթեց խնամիությանը. FreeNews-ը «Ուժեղ Հայաստան»-ին 4 մլն-ի գովա՞զդ է արել
09:00 Սյունյաց աբսուրդ․ 156 մլն-ոց «գոլդ» համարը և առանց A4 թղթի մնացած Գորիսի համալսարանը
16:47 Ընդդիմությունը ցանկացած որոշման դեպքում վճարելու է բավականին բարձր քաղաքական գին. Արփինե Հովհաննիսյան
22:00 Ադրբեջանը գերիների հարցը քաղաքական և բանակցային ճնշման գործիք․ Սիրանուշ Սահակյան
22:43 ԿԸՀ-ն ընտրությունների վերաբերյալ կարևոր որոշում է կայացրել
18:00 Կասկածելի թռիչքներ պետական միջոցներով․ Սինգապուրի «անհետացած» հաշվետվությունը
18:49 Նիկոլի մեղքն Արցախ հանձնելն է, հերիք է «երրորդ ժամկետ»-ի թեմայից անիմաստ խոսեք․ Շարմազանով
17:54 Վաղը դիմելու ենք ԿԸՀ՝ ընտրության արդյունքները չեղարկելու ու ՔՊ-ի արդյունքները վերանայելու համար. Նարեկ Կարապետյան
21:16 Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ․ փաստաբան
23:00 Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը․ Ռուբեն Մելիքյան