Արտաքին 2 տարի առաջ - 16:30 24-11-2023

Կոլոնան պնդում է՝ Փարիզը հավատարիմ է Պեկինի հետ երկխոսությանը

Ֆրանսիայի և Չինաստանի հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ Փարզիի աջակցությամբ Եվորպական միությունը հետաքննություն էր իրականացնում չինական արտադրության էլեկտրական մեքենաների սուբսիդավորման դեմ։

Այս ամենին հակադրաձելով՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հայտարարել է, որ Ֆրանսիան հավատարիմ է Չինաստանի հետ երկխոսությանը։

«Չինաստանի հետ մենք աշխատում ենք գլոբալ կլիմայի, կենսաբազմազանության և խնդիրներին պատասխաններ գտնելու, ինչպես նաև մեր տնտեսական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ,- ասել է նա։

Եվրոպացի պաշտոնյաները բազմիցս խոստացել են նվազեցնել Չինաստանի տնտեսական համագործակցությունը տարբեր ոլորտներում, որը հայտնի է որպես «ռիսկերի նվազեցում»՝ ի դեմս այն բանի, ինչը G7-ն անվանում է Չինաստանի «տնտեսական հարկադրանք»: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով այս տարվա սկզբին Չինաստանում հանդիպել էր Սի Ծինպինի հետ, պնդում էր, որ ԵՄ-ն պետք է դադարեցնի հավասար պայմաններ պահանջել Չինաստանի հետ։

Նշվում է, որ Չինաստանը Ֆրանսիայի երրորդ խոշոր առևտրային գործընկերն է, սակայն ֆրանսիական և այլ եվրոպական ընկերությունները մտահոգված են ԵՄ-ի հետ Չինաստանի առևտրային անհավասարակշռությունից՝ հատկապես էժան չինական էլեկտրաէներգիայից, որոնք ներթափանցելով եվրոպական շուկա հանդիսանում են սպառնալիք տեղական ավտոարտադրողների համար։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»