Ներքին 3 տարի առաջ - 21:47 04-05-2023

ՀՀ վարչապետը և Չեխիայի նախագահն անդրադարձել են հայ-թուրքական երկխոսությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայի ամրոցի նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության նախագահ Պետր Պավելի հետ:

Զրուցակիցները քննարկել են հայ-չեխական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, կարևորվել է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտում փոխգործակցությունը:

Հեռանկարային է համարվել բարձր տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության բնագավառներում գործակցությունը: Չեխական կողմը նշել է, որ հետաքրքրված են հայաստանյան Թումո կենտրոնների փորձով և Պրահայում նման կենտրոնի բացման ուղղությամբ համագործակցությամբ:

Կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Վարչապետ Փաշինյանը մանրամասներ է փոխանցել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ և ընդգծել միջազգային հանրության հետևողական արձագանքի կարևորությունը: Երկուստեք շեշտվել է միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշման կատարման անհրաժեշտությունը:

Խաղաղության և կայունության ամրապնդման համատեքստում կարևորվել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության տեղակայումը:

Անդրադարձ է կատարվել նաև հայ-թուրքական երկխոսությանը:

Վարչապետ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել Վիտկովի ազգային կոթող-հուշահամալիրին` հարգանքի տուրք մատուցելով անհայտ զինվորի հիշատակին:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից