Ներքին 2 տարի առաջ - 17:43 18-11-2023

Արթիկում մահացած հայտնաբերված 16-ամյա Դավիթը տան միակ երեխան էր․ վաղը նրան կհուղարկավորեն

Երեկ՝ նոյեմբերի 17-ին, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում մահացած հայտնաբերված 16-ամյա Դավիթ Չոփիկյանը ընտանիքի միակ որդին էր։ Արթիկի թիվ 4 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Խաչատրյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ Դավիթը 9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել և սովորում էր Արթիկի պետական քոլեջում․ «Դավիթը շատ լավ աշակերտ էր՝ օրինակելի վարքով, սովորելով։ Դհոլ էր նվագում՝ միջոցառումները զարդարելով։ Հարգված մարդկանց երեխա էր․ ծնողները մանկությանս ընկերներն են։ Խելոք ու շնորհքով մարդիկ էին։ Ոչ մի ավելորդություն չունեին։ Դավիթը տան միակ երեխան էր»։

Տնօրենի խոսքով՝ 16-ամյա տղան առողջական խնդիր է ունեցել, որի մասին նրա մահվանից հետո են միայն իմացել․ «Մեծ ցավ է բոլորիս համար։ Ասում են՝ սրտի հետ խնդիրներ է ունեցել, որոնց մասին դպրոցում չի խոսվել, չի նկատվել։ Հասունացման շրջանում աճի հետ կապված՝ խնդիրներն աստիճանաբար ի հայտ են եկել, երբ արդեն Տեխնիկումի ուսանող էր»։

Դպրոցի տնօրենն ասաց, որ ուսուցչական կոլեկտիվն այսօր ներկա է եղել Դավիթի հոգեհանգստի արարողությանը։ Վաղը 16-ամյա տղային հողին կհանձնեն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 17-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 05:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արթիկի բաժին «Արթիկ» շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արթիկ քաղաքի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղա երեխայի դի:

Ամենից շատ դիտված

09:00 24 մլն՝ դստեր կողմից, 28 մլն՝ հորից. Աբովյանի համայնքապետի ընտանեկան նվիրատվությունների անատոմիան
22:30 1,5 մլն դրամ փոխհատուցում՝ զրպարտության և վիրավորանքի համար. Բագրատ Սրբազանը հաղթեց դատարանում
10:43 Ռամզան Կադիրովի` երթևեկության կանոնները խախտած որդուն հուշամեդալ է շնորհվել
11:05 ՌԴ-ն հրադադար է առաջարկում Կոստանտինովկայում. Մոսկվան Կիևից պատասխան է սպասում զոհվածների մարմինները հանձնելու համար
13:23 Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. Հայրապետյան
10:58 Տղամարդը աղբամանից գտել է 162 հազար դոլար արժողությամբ բնօրինակ կտավը
12:25 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
09:45 Սա հերթական ռուսական սուտն է. Զելենսկին հերքել է Կոնստանտինովկայի գրավումը և Պուտինին հրավիրել այնտեղ հանդիպման
09:08 Սահմանադրությունը մարդկանց ապրելու կանոններ է սահմանում. դրանք պետք է սահմանված լինեն ժողովրդի կամքով, ազատ կամարտահայտմամբ. Փաշինյան
09:38 Բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ վերջինը բախվել է ապառաժ քարերին․ կա վիրավոր