Արտաքին 2 տարի առաջ - 07:43 18-11-2023

Պենտագոնից հայտնում են՝ Սիրիայում և Իրաքում ԱՄՆ ռազմակայանները 1 ամսում 58 հարձակման են ենթարկվել

Սիրիայում և Իրաքում ամերիկացի զինծառայողների կողմից վերահսկվող ռազմակայանները վերջին 1 ամսվա ընթացքում ենթարկվել են 58 հարձակման: Ամերիկայի ձայնի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։

«Հոկտեմբերի 17-ից ի վեր մեր զինծառայողների դեմ եղել է 58 հարձակում, որոնք բոլորն էլ ձախողվել են։ Դրանք որևէ զգալի վնաս չեն հասցրել ենթակառուցվածքին և լուրջ չեն վնասել մեր որևէ զինծառայողի։ Բոլոր վիրավորված զինծառայողներն արդեն վերադարձել են ծառայության», - ասել է Սինգհը։

Պենտագոնի ներկայացուցիչը հավելել է, որ բոլոր հարձակումներին պատասխան է տրվել․ հարվածներ են հասցվել հրամանատարական կենտրոնի, զենքի պահեստի և մարտիկների վերապատրաստման օբյեկտի։

«Եթե հետագայում էլի հարձակումներ լինեն, մենք, անշուշտ, կպատասխանենք մեր նախընտրած ժամին և մեր նախընտրած վայրում», - ասել է նա։

Հարձակումներից 27-ը եղել են Իրաքում, 31-ը՝ Սիրիայում։ Դրանք իրականացվել են հրթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել էր, որ անհրաժեշտության դեպքում երկիրը նոր հարվածներ կհասցնի Մերձավոր Արևելքում ամերիկացի զինծառայողների դեմ հարձակումներ իրականացնող խմբավորումներին։

Իր հերթին նոյեմբերի 17-ին Sky News Arabia հեռուստաալիքը հաղորդել է, որ անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Իրաքի հյուսիսում գտնվող Ալ Հարիր ավիաբազային, որտեղ տեղակայված են ամերիկյան և միջազգային ուժեր: Պատճառված վնասի մասին տեղեկություն առայժմ չի ստացվել։ Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրություն» կազմակերպությունը, որն ամերիկյան ռազմակայանի վրա հարձակումը բացատրել է «Գազայի հատվածում հակառակորդի հանցագործություններով»։ Կազմակերպությունը պնդում է, որ ԱԹՍ-ն խոցել է նախատեսված թիրախը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր