Արտաքին 2 տարի առաջ - 19:04 15-10-2024

Սիրիայում ամերիկյան ռազմաբազան ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման

Սիրիայի հյուսիսում գտնվող Հասաքա նահանգի Խարաբ Ջիր օդանավակայանում գտնվող ամերիկյան ռազմաբազան անօդաչու թռչող սարքերի կողմից հարձակման է ենթարկվել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մի քանի անօդաչու թռչող սարքեր հարձակվել են Խարաբ Ջիր օդանավակայանի ամերիկյան բազայի վրա, երբ վայրէջք էր կատարում ռազմատրանսպորտային ինքնաթիռը։ Հարձակմանը մասնակցել են երեք «կամիկաձե» անօդաչու թռչող սարքեր, որոնցից երկուսը խոցվել են»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տեղեկատվության համաձայն՝ ռազմական օդանավը Հյուսիսային Իրաքից Հասաքա նահանգի ամերիկյան բազա է հասցրել հակաօդային պաշտպանության համակարգի բաղադրիչներ։

ԱՄՆ զինուժը շարունակում է ամրապնդել իր հակաօդային պաշտպանության համակարգերը Սիրիայում գտնվող բազաներում, որոնք գրեթե ամեն օր ենթարկվում են հրթիռային հարվածների և անօդաչու թռչող սարքերի հարձակումների։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը