Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:11 15-11-2023

Մեր փոխարեն միշտ ուրիշներն են մեր աշխարհագրական դիրքը որոշել. սա է ամբողջ պրոբլեմը. Փաշինյան

Ամբողջ խնդիրն էն ա, որ մենք խորապես և նույնիսկ ենթագիտակցորեն զգում ու հասկանում ենք, որ մենք չենք որոշում մեր աշխարհագրական դիրքը, դրա համար է դա վատ: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով խաղաղության խաչմերուկի մասին։

«Մենք ազդեցություն չունենք մեր աշխարհագրական դիրքի բովանդակությունը ստեղծելու վրա: Մեր փոխարեն միշտ ուրիշներն են մեր աշխարհագրական դիրքը որոշել: Սա է ամբողջ պրոբլեմը, որովհետև, ինձ կներեք, հիմա եկեք նայենք աշխարհի բանին: Շվեյցարիայից վատ աշխարհագրական դիրք ոչ մեկ չունի: Մեր աշխարհագրական դիրքը ճշգրիտ կրկնում ա Շվեյցարիա, Ավստրիայի, Չեխիայի աշխարհագրական դիրքը, և այդպես շարունակ, էլի երկրների օրինակներ պիտի բերեմ:
Եվրոպայի պատմությունն էլ լի է նույնպիսի ողբերգություններով, բախումներով:

«ենք պիտի պատասխանենք հետևյալ հարցերին`
1. Մենք ուզո՞ւմ ենք որոշել մեր աշխարհագրական դիրքը, թե ոչ:

2. Մենք կարողանո՞ւմ ենք որոշել մեր աշխարհագրական դիրքը»,- հայտարարեց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
09:00 Մինչ մեզ Եվրոպա են «տանում», Սանոսյանի եղբայրը ՌԴ անձնագրով միլիոններ է դիզում
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
12:26 Աշխարհում 500 մարդ սառեցվել է՝ ապագայում վերակենդանանալու ակնկալիքով
10:56 Արգենտինայում տեղադրվել է Լիոնել Մեսսիի 26 մետրանոց հուշարձանը
11:22 Պարզվել է Արտենիում Ford Transit-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
13:52 Վարժանքների ժամանակ վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում
20:37 Բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ