Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:25 18-09-2024

2018-ից ի վեր, որպես վարչապետ, ամենամեծ պրոբլեմը, որ ունեցել եմ, եղել է իմ հայրենասիրությունը. Փաշինյան

Մեր հայրենսիրության մոդելի խնդիրն այն է, որ ՀՀ անկախ ինքնիշխանություն գոյություն չունենա, այլ տեսական գիտելիքներ ունենանք՝ «պատից կախված ունենաք, կենացներում ունենանք, տորթերի վրա ունենանք, բայց «գետնի վրա» չունենանք։ Այս մասին Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, թե հիմա մի բան է ասելու, որ մինչ այժմ կիսել է միայն իր ընտանիքի հետ, մինչև այս պահը նույնիսկ ամենամերձ թիմակիցների հետ այս թեմայով չի խոսել:

«2018-ից ի վեր, որպես վարչապետ, ամենամեծ պրոբլեմը, որը գոյություն է ունեցել, ամենամեծ պրոբլեմը, որ ունեցել ենք, դա եղել է մեր հայրենասիրությունը:

Ընդ որում, ասվածի մեջ հեգնանք ու սարկազմ չկա: Ամենամեծ պորբլեմը, որ մենք ունեցել ենք, որ ես ունեցել եմ, եղել է իմ հայրենասիրությունն էն ընկալմամբ, որ հայրենասիրության այդ մոդելը մեր հայրենիքի հետ կապ չունի: Ուղղակի դա կայսերական հայրենասիրության մի մոդել է, որը գրքերով, ֆիլմերով, տեքստերով, ելույթներով, հերսներով, անուններով, նկարներով ներմուծվել է մեր սոցիալ հոգեբանություն: Հայրենասիրության այդ մոդելը նրա համար է, որ Հայաստանի պետություն գոյություն չունենա»,- ընդգծեց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները