Արտաքին 2 տարի առաջ - 13:17 14-11-2023

Լեհաստանի կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ հրաժարական է տվել

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին Սեյմի առաջին նիստում, օրենսդրության համաձայն, կառավարության կաբինետի հետ հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է svoboda.org-ը:

Հաղորդվում է, որ նոյեմբերի 7-ին նախագահ Անջեյ Դուդան վարչապետի պաշտոնում Մորավիեցկիի թեկնածությունն է ներկայացրել Սեյմ և հայտարարել, որ մտադիր է նրան վստահել կառավարության ձևավորումը։ Մորավիեցկին և նրա իշխող պահպանողական «Իրավունք և արդարություն» կուսակցությունը երկու շաբաթ ունեն կաբինետի ծրագիրը Սեյմին ներկայացնելու համար:

Վստահության քվեն կընդունվի ձայների բացարձակ մեծամասնությամբ։

Նոյեմբերի 10-ին ընդդիմադիր «Քաղաքացիական կոալիցիա», «Երրորդ ուղի» և «Ձախ» կուսակցությունները կոալիցիոն համաձայնագիր են ստորագրել և հայտարարել Եվրախորհրդի նախկին ղեկավար Դոնալդ Տուսկի գլխավորությամբ կառավարություն ձևավորելու մտադրության մասին։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր