Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 16:41 03-06-2024

Եգիպտոսի կառավարությունը հրաժարական է տվել

Եգիպտոսի կառավարությունը հրաժարական է տվել. երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսին վարչապետ Մուստաֆա Մադբուլիին հանձնարարել է ձևավորել նախարարների նոր կաբինետ: Այս մասին հաղորդում է նախագահի գրասենյակը։

Ըստ հաղորդագրության՝ հունիսի 3-ին նախագահ աս Սիսին ընդունել է Մադբուլիին, որը նախագահին է փոխանցել կառավարության հրաժարականի դիմումը։

«Նախագահը Մադբուլիին հանձնարարել է նոր կառավարություն ձևավորել բարձր որակավորում ունեցող, իրազեկ և փորձառու անձանց մասնակցությամբ՝ հասնելու բազմաթիվ նպատակների», - նշված է հաղորդագրության մեջ։

Նպատակների շարքում թվարկվում է երկրի ազգային անվտանգությունը՝ հաշվի առնելով տարածաշրջանային և միջազգային մարտահրավերները, Եգիպտոսի քաղաքացիների համար կարևոր ոլորտներին առաջնահերթություն տալը, մասնավորապես՝ առողջապահության և կրթության ոլորտներին, ահաբեկչության դեմ պայքարը և այլն:
Ապրիլի սկզբին աս Սիսին սկսել է Եգիպտոսի նախագահի պաշտոնում իր երրորդ ժամկետը: Մադբուլին վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականից։

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
15:36 32.000 դոլարանոց զգեստը՝ 8000 դոլարով. ամուսնալուծությունից հետո Մենչի դուստրը վաճառում է հարսանեկան շքեղ զգեստը
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
15:00 ԱԱԾ֊ն դատի է տվել ՊԵԿ պաշտոնյային` պահանջելով իր 7 միլիոնը
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում
23:41 Թուրքական տուրիստական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան