Ադրբեջանի նախարարների կաբինետը հրաժարական է տվել։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, համաձայն Ադրբեջանի Սահմանադրության 116-րդ հոդվածի՝ նախարարների կաբինետը հրաժարական է տալիս նորընտիր նախագահի պաշտոնը ստանձնելու օրվանից և շարունակում է իրականացնել իր լիազորությունները։
Այսօր արտահերթ նախագահական ընտրություններում հաղթած Իլհամ Ալիևը երդում է տվել։