Ներքին 2 տարի առաջ - 20:38 11-11-2023

Լոռու մարզում 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, Ford Transit-ով բախվել է ծառերին․ նա տեղափոխվել է հիվանդանոց․ shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16:35-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության սահման - Վանաձոր Մ6 միջպետական ավտոճանապարհի 35 կմ հատվածում Արցախի Հանրապետության քաղաքացի 51-ամյա Վահե Արզումանյանը իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել և բախվել ծառերին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն։

Նրան ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ քաղաքացիների և պարեկների օգնությամբ՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։