Արտաքին 3 տարի առաջ - 16:13 11-11-2023

ԵՄ-ն կարող է թույլ տալ Մոլդովային միանալ միությանն՝ առանց Մերձդնեստրի

Մոլդովայում ԵՄ պատվիրակության ղեկավար Յանիս Մաժեյկսն ասել է, որ հույս ունի, որ Մերձդնեստրի խնդիրը կլուծվի մինչև հանրապետության միանալը ԵՄ-ին, սակայն ընդունում է, որ ինտեգրման հնարավորություն կա առանց վիճելի տարածաշրջանի։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել էր, որ չի բացառում ԵՄ-ին հնարավոր ինտեգրումը միայն երկրի աջ ափին՝ առանց Մերձդնեստրի։ Նրա կարծիքով՝ հակամարտությունը կարող է լուծվել կազմակերպությանն անդամակցելուց հետո։

«Մենք հուսով ենք, որ երբ Մոլդովան միանա ԵՄ-ին, այս խնդիրը կլուծվի: Այս փուլում մենք կշարունակենք աջակցել խաղաղ լուծման որոնմանը: Հուսով ենք, որ դա կլուծի իրավիճակը մինչև Մոլդովայի՝ ԵՄ-ին միանալը»,- ասել է Մաժեյկսը՝ մեկնաբանելով Մոլդովայի՝ առանց Մերձդնեստրի ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը։

Նրա խոսքով՝ Բրյուսելը չէր ցանկանա առերեսվել եվրաինտեգրման գործընթացի մերձդնեստրյան հակամարտության լուծումից կախվածության խնդրի հետ։

Մերձդնեստրը, որի բնակիչների 60%-ը ռուսներ և ուկրաինացիներ են, ձգտում էր անջատվել Մոլդովայից դեռ ԽՍՀՄ-ի փլուզումից առաջ՝ վախենալով, որ ազգայնականության հետևանքով Մոլդովան կմիանա Ռումինիային: 1992 թվականին խնդիրը ուժով լուծելու Մոլդովայի իշխանությունների անհաջող փորձից հետո Մերձդնեստրը գործնականում դարձավ Քիշնևի վերահսկողությունից դուրս գտնվող տարածք։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր