Արտաքին 4 տարի առաջ - 22:24 25-04-2022

Պայթյուններ Մերձդնեստրի պետական ​​անվտանգության նախարարության շենքում

Ինքնահռչակ Մերձդնեստրի Ժողովրդական Հանրապետության պետական ​​անվտանգության նախարարության շենքում մի քանի պայթյուն է որոտացել, հայտնում են մի քանի լրատվամիջոցներ և սոցցանցերի օգտատերեր։

Որոշ աղբյուրներ հայտնում են երեք պայթյունի մասին։ Սոցցանցերի լուսանկարներում երևում է ճանապարհին նետված նռնականետից արկը։

Ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության հաղորդմամբ, հարևան տներում կոտրվել են ապակիներ, արգելափակվել է նախարարության շենքի մոտ երթևեկությունը, մոտակայքում ոստիկանության, շտապօգնության, փրկարարների և հրշեջների մեքենաներ են։

Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ դեռ չկան։

Ամենից շատ դիտված