Ներքին 3 տարի առաջ - 09:39 09-11-2023

Հայկական սպառազինություն՝ Արցախի հայաթափման և առաջնորդների դիմաց 

Ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված համաձայնություններից ու ԼՂ-ի կատարյալ հայաթափումից հետո ռուսները Ղարաբաղից դուրս են բերել հայկական ողջ զենք-զինամթերքը։

Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ ռուսական կողմը պատճառաբանել է, թե սպառազինությունը տեղափոխվում է վերանորոգելու նպատակով։ Նշենք, սակայն, որ զենք-զինամթերքը սարքին էր, և դա ընդամենը պատճառ էր, որ այն վերցնեն իրենց։

Նշենք, որ ըստ Oragir.News-ի տեղեկությունների՝ մինչև սեպտեմբերի 19-ի պատերազմը ռուս զինվորականները նման առաջարկներ արել են նաև Արցախի հայ ղեկավարությանը՝ Արցախում եղած սպառազինության մի մասը փոխանցել իրենց, սակայն մերժում էին ստացել։ Փաստորեն, դրանից հետո ռուսները պայմանավորվածությունն իրականություն են դարձրել ադրբեջանցիների հետ։

Ըստ երևույթին, մի քանի միլիարդ արժողությամբ այս սպառազինությունն է եղել այն գինը, որը ադրբեջանցիները վճարել են Արցախի լիակատար հայաթափման և հայ ռազմաքաղաքական ղեկավարության ձերբակալության համար։

Հավելենք նաև, որ Ուկրայինայում տեղի ունեցող պատերազմը Ռուսաստանին ստիպում է սպառազինություն խնդրել անգամ Հյուսիսային Կորեայից։։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն