Միտք Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 18:46 19-04-2024

Արցախի հայաթափման հարցում դիտո՞րդ, թե՞ օգնական․ ռուս խաղաղապահներին «անմեղ» ճանաչելու հերթական փորձը

ՌԴ ԱԳ նախարարը պատասխանելով Մարգարիտա Սիմոնյանի և Ռոման Բաբայանի հարցերին՝ արել է մի շարք հայտարարություններ, որոնք լույս են սփռում մասնավորապես հետպատերազմյան Արցախում տեղի ունեցած գործընթացների վրա։

Սերգեյ Լավրովը, որպես դիվանագիտության ասպարեզում մեծ փորձ ունեցող չինովնիկ, ավանդաբար ընկալվում է, որպես ռուսական ղեկավարության այն անդամ, որի խոսույթը կարելի է անվանել, մեղմ ասած, ոչ հայամետ։

Հերթական անգամ, այսպիսով, ռուսական դիվանագիտության ղեկավարը փորձ է անում, օրինակ, Արցախի հայաթափման պատասխանատվությունից ազատել իր երկրի կոնտինգենտին, որը տեղակայվել էր տարածաշրջանում 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո՝ որպես խաղաղապահ զորակազմ։

Բազմիցս քննարկվել է ՌԴ զորքերի անգործությունը թե՛ հետպատերազմյան ժամանակաընթացքի առաջին օրերի՝ անկլավ դարձած Հին Թաղեր-Խծաբերդ հատվածի զավթման և վեց տասնյակից ավել զինծառայողների գերեվարման, թե՛ 2021-23 թվականների թշնամական ագրեսիայի բոլոր դրվագների ընթացքում, այդ թվում՝ Լաչինի միջանցքի արգելափակման և Արցախի պաշարման ժամանակ։

Կոնկրետ 2023 թվականի սեպտեմբերյան մեկօրյա պատերազմի հնարավոր դառնալը բազմաթիվ փորձագետների կողմից ներկայացվում է, որպես թշնամական ագրեսիայի և ռուսական զինվորականության համաձայնության ակնհայտ վկայություն։ Հիշենք Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հարցազրույցի այն հատվածը, որտեղ նա պատմում է, որ 2023թ․ սեպտեմբերի 19-ի առավոտյան ՌԴ զորախմբի ներկայացուցիչներն իրեն հայտնել են, որ այդ օրը, հնարավոր է, սկսվի ռազմագործողություն։ «Սեպտեմբերի 19-ի առավոտյան ես գտնվում էի ռուս խաղաղապահ զորակազմի հրամարատարի մոտ։ Առաջին ազդակը, որ հնարավոր է՝ սկսվի ռազմական գործողություն, եղել է այն, որ Շուշիի ներքևում գտնվող ադրբեջանական հենակետից մոտեցել են նույն վայրում գտնվող ռուսական հենակետին և զգուշացրել, որ թաքցնեն անձնակազմը, շուտով կաշխատի հրետանի։ Այդ փաստը մենք ներկայացրել ենք ռուս խաղաղապահներին, նրանք էլ էին տեղյակ դրա մասին և ճշտումներից հետո այդ փաստը հաստատվել է, և ինձ համար պարզ է դարձել, որ որոշ ժամանակ անց հնարավոր է, որ կսկսվեն ռազմական գործողություններ», 2023 թվականի հոկտեմբերի 28-ին Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Շահրամանյանը՝ փաստելով․ Ռազմական գործողությունների սկսվելուց հետո ես հասկացել եմ, որ մենք մենակ ենք մնացել ադրբեջանական ագրեսիայի դեմ։ Ռուսական կողմը գտնվում էր դիտորդի կարգավիճակում»։

Այսօր, ավաղ, Սերգեյ Լավրովն առանց որևէ կաշկանդվածության հայտարարում է, որ ռուս խաղաղապահները լիարժեք են կատարել իրենց մարտական խնդիրը։ Եթե վերը բերված փաստը և Լավրովի ասածն իրար համադրենք՝ պետք է գանք այն եզրահանգման, որ ռուս խաղաղապահների խնդիրն Արցախի հայաթափումն էր։

Խնդիրն, այսպիսով, կատարված է, և ՌԴ զորքերն Ադրբեջանի տարածքով վերադառնում են իրենց երկիր։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել