Արտաքին 3 տարի առաջ - 16:42 03-11-2023

Եռակողմ աշխատանքային խմբի մասնակիցները պարբերաբար շփվում են. Օվերչուկ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է՝ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը, որի կազմում ընդգրկված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները, պարբերաբար շփումներ է անցկացնում մասնակիցների միջև: Այդ մասին տեղեկացնում է ռուսական TACC լրատվական գործակալությունը։

«Գիտեք, որ մենք պարբերաբար շփվում ենք»,- ասել է նա։

Ռուսաստանցի պաշտոնյան նշել է, որ «ֆորմալ առումով աշխատանքային խումբը գործում է»։ «Վերջին անգամ մենք հավաքվել ենք հունիսի 2-ին»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ աշխատանքային խումբը ստեղծվել է 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությամբ։ Աշխատանքային խումբը զբաղվելու էր տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը