Արտաքին 4 տարի առաջ - 19:03 31-10-2022

Պուտինը կարևորել է եռակողմ աշխատանքային խմբի գործունեության ակտիվացումը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանն անհրաժեշտ է լրացուցիչ խթան հաղորդել։ Ադրբեջանական «Minval.az» լրատվականի փոխանցմամբ՝ Պուտինն այս մասին ասել է Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման ընթացքում։

Պուտինի համոզմամբ՝ այս հանդիպման նպատակը բոլոր պայմանավորվածությունների իրականացումն ապահովելն է, որոնք ձեռք են բերվել 2020 և 2021 թվականներին։

«Դուք բազմիցս նշել եք, որ Ռուսաստանը կարևոր, կարևոր դեր է խաղացել հակամարտության կարգավորման գործում։ Եվ հիմա մեր խաղաղապահ զորախումբը կատարում է իր առաքելությունը, ինչպես պետք է կատարեր։ Ես շնորհակալ եմ ձեզ այս գնահատականների համար»,- ասել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահը նաև կարևորել է նաև դեռևս չլուծված հարցերի համար ուղիների փնտրումը։ Նրա խոսքով՝ եռակողմ աշխատանքային խումբը, որը ղեկավարվում է երեք երկրների փոխվարչապետների կողմից, բավականին առաջ է շարժվել։

«Այսօր, անշուշտ, հարկ կլինի խոսել այն իրավիճակի մասին, որը ստեղծվել է այսօր, ուղիներ փնտրել դեռևս չլուծված հարցերի լուծման համար։ Եվ այս առումով կնշեի նաև տնտեսական բնույթի կարևոր բաղադրիչ. մենք ստեղծել ենք եռակողմ աշխատանքային խումբ, որը ղեկավարում են փոխվարչապետները։ Նրանք բավականին առաջ են գնացել այն հարցերի լուծման առումով, որոնց մասին մենք խոսում էինք երկու տարի առաջ։ Այստեղ էլ, ըստ երեւույթին, պետք է լրացուցիչ թափ հաղորդել։ Ես գիտեմ, որ ադրբեջանական կողմն այս ուղղությամբ բավականին ակտիվ է աշխատում»,- նշել է Ռուսաստանի նախագահը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը

Ձեզ գուցե հետաքրքրի