Ինչպես անվադողով փակել ճանապարհի փոսերը

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:50 02-11-2023
Նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկից սկսած, քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ խոստանում էր լուծել ճանապարհներին օրեցօր շատացող փոսերի հարցը։ Սակայն դեռևս մայրաքաղաքի բազմաթիվ հատվածներում առկա են մեծ փոսեր, իսկ ասֆալտը քանդած է։

Եվ չնայած նրան, որ Ավինյանի կարգախոսը «Ասե՛ք, կանե՛նք» էր, բայց նա կարծես թե իրեն դիմած վարորդների խնդիրները՝ կապված անբարեկարգ ճանապարհների հետ դեռևս չի լուծել։

Ավելին բազմաթիվ ճանապարհահատվածներում կարելի է նկատել փոսեր, որոնց մեջ տեղադրված են տարբեր առարկաներ, ծառեր, ինչով հնարավոր է շեղել վարորդների ուշադրությունը, որպեսզի մեքենաները չհայտնվի մարդաբոյ փոսերի մեջ։

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսեց, որ «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ, Բրազիլիայի հրապարակում, ճանապարհի մեջտեղում առաջացած մեծ փոսի մեջ տեղադրված է ավտոմեքենայի անիվ, որը չնայած նրան, որ վարորդներին «զգուշացնում» է փոսի մասին, ստեղծում է նաև վթարային իրավիճակ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված