Ներքին 2 տարի առաջ - 20:46 01-11-2023

Երևանի քաղաքապետարանը հորդորում է մինչև դեկտեմբերի 1-ը վճարել տեղական հարկերը

Երևանի քաղաքապետարանը հայտարարությամբ հորդորել է մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ իրականացնել համայնքային բյուջեի նկատմամբ տեղական հարկերի գծով պարտավորությունները՝ տույժերից և տուգանքներից խուսափելու համար:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, վճարումները կարելի է իրականացնել առցանց եղանակով՝ այցելով www.yerevan.am պաշտոնական կայքի Հարկեր և վճարումներ բաժին ու լրացնել պահանջվող տեղեկատվությունը:

Ըստ աղբյուրի՝ բանկային քարտերով հարկային պարտավորությունների դիմաց վճարումները կարելի է իրականացնել նաև Երևանի վարչական շրջանների քաղաքացիների սպասարկման տարածքներում առկա pos-տերմինալներով և «Հայփոստ» ՓԲԸ-ի գրասենյակներում:

«Վճարումներ կարող եք իրականացնել նաև հետևյալ բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների սպասարկման գրասենյակներում, ինչպես նաև բջջային հավելվածների միջոցով:

«Արդշինբանկ» ՓԲԸ
«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ
«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ
«Արարատբանկ» ՓԲԸ
«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ
«Էվոկաբանկ» ՓԲԸ
«Ակբա բանկ» ԲԲԸ
«Ամերիաբանկ» ՓԲԸ
«Կոնվերս բանկ» ՓԲԸ
«Ինեկոբանկ» ՓԲԸ
«ԱյԴի բանկ» ՓԲԸ
«Յունիբանկ» ԲԲԸ
«Արմսվիսբանկ» ՓԲԸ
«Արցախբանկ» ՓԲԸ
«Բիբլոս բանկ Արմենիա» ՓԲԸ
«Մելլաթ բանկ» ՓԲԸ
«Հայփոստ» ՓԲԸ
«Թել-Սել» ՓԲԸ
«Իզի Փեյ» ՍՊԸ
«Ստակ պրոցեսինգ» ՓԲԸ
«Մոբիդրամ» ՓԲԸ
«Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ
«ԱյԹիԷֆ» ՍՊԸ
«Իդրամ» ՍՊԸ
«Յուփեյ» ՓԲԸ»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Երևան համայնքի նկատմամբ տեղական հարկերի, տուրքերի ու մատուցվող ծառայությունների դիմաց վճարների, համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի վարձակալությունից կամ օտարումից առաջացող պարտավորությունների վերաբերյալ տեղակատվությունը տրամադրվում է Վարկային բյուրոյին և պարտավորությունների ժամանակին չկատարելը կարող է ազդել վարկունակության վրա:

Երևանի քաղաքապետարանը հորդորում է նաև հիշել, որ պարտավորությունները կատարելով քաղաքացիները նպաստում են համայնքի զարգացմանը, որտեղ բակերն ու խաղահրապարակները բարեկարգված են, վերելակները փոխված, իսկ մանկապարտեզները՝ հիմնանորոգված:

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
20:18 Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել
14:36 Քոչարյանի կալանավորման մեջ խորհրդանշական իմաստ կա, քանի որ նա հայ-ռուսական լավ հարաբերությունների խորհրդանիշն է
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
09:00 Իսկական «սանմաքրում»` Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանում