Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 23:17 16-11-2022

Կառավարությունը նախատեսում է ՀՆԱ-ի նկատմամբ հարկերը ավելացնել մինչև 25 տոկոսով․ ֆինանսների նախարար

Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հյուրը ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն է։ Հարցազրույցի թեման 2023 թվականի բյուջեի քննարկումն էր։

«Այսօր ԱԺ-ի քննարկմանը ներկայացվեց 2023 թվականի բյուջեն, որը Կառավարության գործունեության ծրագրի հնգամյա ժամանակահատվածի երկրորդ ամբողջական տարվա ծրագիրն է։ Ինչպես նախորդ տարի, այդպես էլ այս անգամ հիմնական թիրախը Կառավարության ծրագրով սահմանված նպատակադրումներն են, որոնք վերաբերում են հնգամյա ժամանակահատվածի ավարտին, բայց չափում ենք նրանով, թե տվյալ տարվա ընթացքում ինչ է հաջողվելու անել։ Եվ մենք կարող ենք ասել, որ այն հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք թույլ են տալիս, որպեսզի ծրագրային ծախսերը իրականացվեն անհրաժեշտ ծավալով, մեզ հաջողվել է ներառել բյուջեում և ներկայացնել Ազգային ժողովին»։

Նախարարը մանրամասներ ներկայացրեց, թե Կառավարությունը ինչպիսի մակրոմիջավայր է տեսնում 2023 թվականին․ «Ավելի կայուն, հուսալի, քան ունենք 2022 թվականի համար՝ մի քանի պատճառներով․ առաջին՝ ունենալու ենք սեփական եկամուտների, հարկերի ավելի բարձր ցուցանիշ, քան կանխատեսում ենք ունենալ այս տարի»։

Նախարարը նշեց, որ 2025 թվականի համար Կառավարությունը նախատեսում է հարկերը ավելացնել ՀՆԱ-ի նկատմամբ մինչև 25 տոկոսով, իսկ այս տարի նախատեսվում է 23.2 տոկոսից շատ, և եկող տարի 0.5 տոկոսային կետով ավելի։

Խաչատրյանը շեշտեց, որ մենք ունենալու ենք ֆինանսական տեսանկյունից ավելի կանխատեսելի և հուսալի միջավայր, քան հիմա ունենք։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան