Երևան +14°
copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 12:53 31-10-2023

2024-ին նախատեսված է 1,5 միլիարդ դրամ Երևանի մետրոպոլիտենի վերանորոգման համար. ֆինանսների նախարար

2024 թվականի բյուջեով նախատեսված է 1,5 միլիարդ դրամ Երևանի մետրոպոլիտենի վերանորոգման համար և 4 միլիարդ դրամ նոր կայարանի կառուցման համար։

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այս մասին հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանի հարցին, որը վերաբերվում էր Երևանի մետրոպոլիտենի հետ կապված հրատապ խնդիրներին, որոնք բարձրացրել էին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը։

«Երևանի մետրոպոլիտենի համար արդեն այս տարի գումարներ հատկացրել ենք և նամակ ենք ստացել քաղաքապետարանից, որով տարբեր ծրագրերի համար նախատեսված գումարներից վերաբաշխում է արվում Երևանի մետրոպոլիտենի կապիտալ այլ ծախսեր անելու համար», - ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նա նշեց, թե քննարկել են Երևանի մետրոպոլիտենում երկար տարիներ ներդրում չանելու փաստը և հասկացել են, որ, այո՛, գտնվում ենք մի իրավիճակում, որտեղ Երևանի մետրոպոլիտենին հրատապ ներդրումներ են անհրաժեշտ։ «Եվ այդ պատճառով բավականին լուրջ գումարներ ենք հատկացրել. 2024 թվականի բյուջեով նախատեսված է 1,5 միլիարդ դրամ Երևանի մետրոպոլիտենի վերանորոգումների համար և 4 միլիարդ դրամ էլ նոր կայարանի կառուցման համար։

Այդ գիտակցումը ունենք, որ Երևանի մետրոպոլիտենում ներդրումներ պետք է արվեն, որոշ դեպքերում հրատապ հարցեր են առաջացել և 2023 թվականին պահուստային ֆոնդից դրա համար գումարներ հատկացրել ենք», - ասաց նախարարը:

Ամենից շատ դիտված

09:31 Գյումրիում տան հրդեհից հետո ննջասենյակում հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների՝ այրվածքներով ու ծխահարված մարմինները․ shamshyan.com
07:52 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. Փաստ
12:34 Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
13:46 Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Սուրենյան
10:00 ՀԽՍՀ սահմանները վերարտադրող ՔՊ-ն հակահայ ծրագրի ջատագո՞վն է
14:00 Գիտական ֆանտաստիկա․ Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ-ից արտագաղթն «ուրիշ պատճառներ» ունի
13:10 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում ու հանձնում․ մեծ ցավ եմ ապրում․ Լևոն Երանոսյան․ Հրապարակ
20:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի շարքերը ստվարանում են. ՈւՂԻՂ
09:52 ՊՆ-ից վստահեցնում են՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի ուղղությամբ կրակ չի բացել հայկական դիրքերի ուղղությամբ
15:28 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը՝ Կիրանցից