Ներքին 2 տարի առաջ - 13:42 10-01-2024

2024-ին կենսաթոշակ չենք բարձրացնելու, բարձրացումը նախատեսված է 2025-ին. նախարար

2024 թվականին կենսաթոշակները մենք չենք բարձրացնելու, 2025 թ-ին է նախատեսված կենսաթոշակի հաջորդ բարձրացումը։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Բայց ես նշեցի, որ մենք մի շատ կարևոր որոշում ենք կայացրել, որ բոլոր կենսաթոշակառուները, որոնք իրենց կենսաթոշակները, կամ նպաստառուները, որոնք իրենց նպաստները ստանում են բանկային քարտերի միջոցով, եթե կատարեն անկանխիկ գործարքներ, կարող են մինչև 10 տոկոս կամ ոչ ավելի, քան 5000 դրամ հետվճար ստանալ, սա ինչ է, եթե ոչ թոշակի ավելացման էֆեկտ»,- ասաց նախարարը։

Մկրտչյանը նշեց, որ 2025 թ-ին կգնան կենսաթոշակները բարձրացնելու ճանապարհով։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ