Արտաքին 2 տարի առաջ - 17:32 24-10-2023

ՌԴ-ն և Իսրայելը ինտենսիվ երկխոսություն են վարում, կարծիքներ են փոխանակում․ Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ-ն և Իսրայելը կանոնավոր ու ինտենսիվ երկխոսություն են վարում, անընդհատ կարծիքներ են փոխանակում։ Այս մասին Պեսկովն ասել է՝ պատասխանելով ՀԱՄԱՍ-ի դեմ Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ Իսրայելի դժգոհության վերաբերյալ РБК-ի հարցին։

Պեսկովը շեշտել է՝ Ռուսաստանը հետևողական դիրքորոշում ունի Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության վերաբերյալ, որը բազմիցս հնչեցրել է նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռուսական կողմի դիրքորոշումը շատ հետևողական է, այն մեկ անգամ չէ, որ արտահայտել է նախագահ Պուտինը։ Մենք դատապարտում ենք ահաբեկչության բոլոր դրսևորումները և մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին և մտերիմներին։ Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ ապահովել հրադադարը և հասնել խնդրի լուծմանը, որի հիմքը պետք է լինի պաղեստինցիների համար անկախ պետության ապահովումը»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Պուտինը նշել էր՝ Ռուսաստանի դիրքորոշումը հայտնի է ինչպես Իսրայելին, այնպես էլ Պաղեստինին։

Պեսկովի խոսքով՝ Մոսկվան հանդես է գալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների կատարման օգտին՝ առաջին հերթին նկատի ունենալով անկախ, ինքնիշխան Պաղեստին պետության ստեղծումը։

«Նախագահը նշել է, որ այդ որոշման մեջ խոսվում է երկու անկախ պետությունների ստեղծման մասին։ Իսրայելը, ինչպես գիտենք, ստեղծվել է, բայց Պաղեստինը որպես անկախ և ինքնիշխան պետություն դեռ չի ստեղծվել»,- եզրափակել է նա։




Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:18 Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
23:45 Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյան
09:01 Նիկոլ Փաշինյանից տարածք նվեր ստացած բուհը հայերենը չի ճանաչում
14:36 Քոչարյանի կալանավորման մեջ խորհրդանշական իմաստ կա, քանի որ նա հայ-ռուսական լավ հարաբերությունների խորհրդանիշն է
23:17 Սա ի՞նչ խտրական մոտեցում է․ Արման Սարոյանը ուզում էր դատարանի դահլիճ մտնել առանց զննության