Ներքին 2 տարի առաջ - 16:15 23-10-2023

Նախկին կինս ինձ ու երեխաներիս հետապնդում է․ որդուս առևանգել է․ քաղաքացի 

«2017 թվականին ամուսնալուծվել եմ, դատարանով երեխաներս ինձ հետ են, Սիսիանում եմ ապրում, սակայն նախկին կինս մեզ պարբերաբար հետապնդում է, երեխաներին առևանգում»,- այս մասին Oragir.News-ին պատմեց Արմէն Ռակեդջեանը, ով ասաց, որ 2 անգամ տեղահանվել են Արցախից։

Քաղաքացու խոսքով՝ նախկին կինը մոտ 2 ամիս է առևանգել է իրենց 9 տարեկան որդուն, տարել Երևան և փակի տակ է պահում, չի թողնում, որպեսզի երեխան տանից դուրս գա, այնինչ իր հետ ապրելու ժամանակ տղան հաճախել է տարբեր խմբակներ։

«Հարկադիրի հետ գնացել էի երեխային վերցնելու, երեխան ինձ տեսավ, պինդ գրկեց, ասաց՝ ուզում է հետս գալ տուն, բայց հենց մայրը այդ տեսարանից ջղայնացավ, երեխան մտավ մահճակալի տակ, ու հրաժարվեց հետս տուն գալ։ Եվ այդ տեսարանից հարկաիդրը ասում է երեխան չի ուզում գալ, ուստի չենք կարող կատարել որոշումը։

Ես ունեմ դատարանի որոշում, որ երեխան ինձ հետ պետք է ապրի, բայց մայրը նրա ուղեղը լվացել է, ես էլ ի՞նչ եղանակով պետք է պաշտպանեմ նրա շահերը։ Երեխաները ուզում են ապրել ինձ հետ, բայց նրանց մայրը կերել է իրենց ուղեղը, ու երեխաները վախենում են իրենց մորից, ու հարկադիրը չի կարողնաում որոշում կայացնել։ Շենգավիթի ոստիկանությանն էլ եմ բազմիցս դիմել, նրանք էլ ոչինչ չեն անում»,- ասաց տղամարդը։

Նա նշեց, որ որդու վարքագիծը այս օրերի ընթացքում շատ է փոխվել, ինքն ու դուստրը չեն ճանաչում․ «Ես ու աղջիկս նրան չենք ճանաչում, փոխվել է, հասկանալի է, որ անբարոյական մայրը նրա վրա շատ է ազդում»։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ