Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 17:09 22-10-2023

Ֆրանսիայի արտգործնախարարը հայտնել է, որ Գազայի հատվածում մոտ հարյուր ֆրանսիացի կա

Ֆրանսիան ակնկալում է վտանգի գոտուց հեռացնել Գազայի հատվածում բնակվող իր քաղաքացիներին, ինչպես նաև հանդես է գալիս այդ տարածք մարդասիրական օգնություն ուղարկելու օգտին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան։

«Մենք անընդհատ կապի մեջ ենք Գազայում գտնվող ֆրանսիացիների ընտանիքների հետ: Այնտեղ մոտ հարյուր ֆրանսիացի կա: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նրանք կարողանան դուրս գալ այս վտանգավոր գոտուց, որտեղ ռմբակոծությունները շարունակվում են», - La Tribune-ին տված հարցազրույցում ասել է նա։

Այնուամենայնիվ, Փարիզն ակնկալում է օգնություն ցուցաբերել հայրենակիցների հեռացման հարցում միայն այն ժամանակ, երբ Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահ անցակետով կայուն անցում հաստատվի, և մարդասիրական օգնությունը սկսի անարգել մուտք գործել։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հաստատել է, որ առնվազն մեկ մարդ գերության մեջ է։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
12:33 Որդիս III խմբի հաշմանդամություն ունի,  թոշակներս չեն բավականացնում, սառը տան մեջ ենք