Ներքին 2 տարի առաջ - 23:45 13-10-2023

Շղթայական ավտովթար Երևանում. վնասվել է 6 ավտոմեքենա, այդ թվում ոստիկանական Renault-ը. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Դավիթ Գրիգորյանը իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայում բախվել է Toyota Vits, Mercedes և երկու Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաների:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:Բախման հետևանքով X 5-ի առջևի ձախ անվահեծանը կոտրվել է, իսկ Toyota Corolla-ն առաջ է ընթացել և բախվել Renault Logan մակնիշի ավտոմեքենային:

Բոլոր վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:Ավտոմեքենաներից Mercedes-ը, Toyota-ներն ու Renault Logan-ը ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված են եղել:Toyota-ներից մեկի համարանիշները մեքենայի վրայից հանել էին, սակայն պարեկի հանձնարարականով համարները տեղադրեցին ավտոմեքենայի վրա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան