Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 20:17 13-10-2023

Ռուսաստանի մարդասիրական առաքելությունը Հայաստանին փոխանցել է 6 տոննա օգնություն

Ռուսաստանի մարդասիրական առաքելությունը Հայաստանին փոխանցել է 6 տոննա օգնություն։ Այդ մասին հայտնում է Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը։

Նշվում է, որ Ռուսաստանից ժամանած մասնագետները մարդասիրական օգնություն կտրամադրեն Արցախից տեղահանվածներին:

Այն ներառում է անձնական հիգիենայի պարագաներ, ոչ շուտ փչացող սնունդ, այդ թվում՝ հացահատիկային մշակաբույսեր և մանկական սնունդ: