Ներքին 2 տարի առաջ - 16:25 13-10-2023

ՀՀ դեսպանությունն ուզում է Իսրայելից Երևան չվերթ կազմակերպել, բայց ուրիշի հաշվին

Իսրայելում ռազմական գործողությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան: Երուսաղեմի հայկական եկեղեցին չի տուժել: Ըստ առկա տվյալների` հայերը բնակվում են հետևյալ քաղաքներում՝ Երուսաղեմ, Թել Ավիվ, Հայֆա, Պեթախ Թիկվա, Բաթ Յամ: Իսրայելաբնակ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանն Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց, որ Իսրայելում սպասողական, լարված վիճակ է։

«Մենք մեր տանն ենք՝ Հայֆայում, դուրս չենք եկել։ Դեսպանությունն ուզում է չվերթ կազմակերպել դեպի Երևան։ Նման քայլ արվել էր նաև 2006 թվականի հերթական պատերազմի օրերին։ Կազմակերպվեց հայության (ցանկացողների) էվակուացում՝ Հայաստան, և ես կազմակերպիչներից մեկն էի։ 48 հոգի՝ հիմնականում մայրեր և երեխաներ, եկան Հայաստան, ընդ որում՝ վճարեցինք երկկողմանի գումարը, այսինքն՝ Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ: Երբ պատերազմն ավարտվեց՝ Իսրայելի կառավարությունը ժամանակ տվեց, որ երկրից մեկնած բոլոր քաղաքացիները վերադառնան, հակառակ պարագայում (եթե չվերադառնային նշված օրերին) կզրկվեին մի շարք նյութական պայմաններից: Բոլորը եկան՝ բացի մեր 48 հոգուց, քանի որ այստեղ գումարային խնդիրներ էին առաջացել, ու մարդիկ ստիպված Իսրայել հասնելու այլ ճանապարհներ ընտրեցին․ մեկը՝ Վրաստանով, մյուսը՝ Ուկրաինայով»,- նշեց Նուբար Ասլանյանը։

Վերջինը փոխանցեց, որ հոկտեմբեր ամսվա վերջին պետք է գար Հայաստան, քանի որ տեղի էր ունենալու իր՝ Տրոմբոնի և նվագախմբի համար 2-րդ կոնցերտի պրեմիերան։

Հավելենք, որ Իսրայելում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքի էջում հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ Իսրայելում գտնվող ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են Հայաստան վերադառնալ, դեսպանության [email protected] հասցեին ուղարկել անձնագրի պատճենը և, առկայության դեպքում, Իսրայել մուտք գործելը հաստատող կտրոնը: Դեսպանությունը կցուցակագրի նաև հայկական ծագում ունեցող, սակայն ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց: Չվերթի առկայության վերաբերյալ կհայտնվի լրացուցիչ:

«Մինչ օրս արձանագրվել է Թել Ավիվի շրջանում գտնվող Արևելյան միջերկրածովյան միջազգային դպրոցում (The Eastern Mediterranean International School (EMIS)) ուսանող ՀՀ 3 քաղաքացիների ՀՀ վերադառնալու խնդիր, ինչին Իսրայելում ՀՀ դեսպանությունը ցուցաբերել է անհրաժեշտ աջակցություն: Ըստ իրավիճակի հետագա զարգացումների՝ կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է ՀՀ ԱԳ նախարարության հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
10:01 Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը