Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:35 12-10-2023

«Հանրապետությունը» վերցնում է Երևանը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի երեք վարչական շրջանների ղեկավարներ՝ Էրեբունու թաղապետ Հակոբ Բալայանը, Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանն ու Աջափնյակի թաղապետ Կամսար Բաբինյանը, ազատվել են աշխատանքից։ Քաղաքապետարանին մոտ կանգնած մեր աղբյուրը հայտնեց, որ սա ձեւական որոշում է` ավագանու անդամ թաղապետներն ազատվում են, բայց Ավինյանը պատրաստվում է երեքին էլ վերանշանակել իրենց պաշտոններում:

Սակայն պաշտոնից կազատեն Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ Արման Բարխուդարյանին, Նոր Նորքի թաղապետ Արմեն Մհերյանին եւ Դավթաշենի թաղապետ Ռոման Համբարձումյանին, քանի որ այս երեք վարչական շրջանների ղեկավարների պաշտոնները` քաղաքական առեւտրի շրջանակներում, պատրաստվում են զիջել Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությանը, որի հետ կոալիցիայի շնորհիվ Ավինյանը դարձավ Երեւանի քաղաքապետ։

Մենք հետաքրքրվեցինք, թե ովքեր են վարչական շրջանների ղեկավարների թեկնածուները: Եթե Նոր Նորք եւ Դավթաշեն համայնքների հետ կապված՝ «Հանրապետությունը» դեռ քննարկումների մեջ է՝ ում նշանակել թաղապետ, ապա իշխանությունների սրտի գործարար Սամվել Ալեքսանյանի հայրենի Մալաթիայում «Հանրապետությունը» որոշել է թաղապետ նշանակել ԵԿՄ կենտրոն տարածքային կազմակերպության ղեկավար Ռոմիկ Մխիթարյանին:

Դեռեւս գործող թաղապետ Արման Բարխուդարյանը երեկ հրաժեշտի ցերեկույթ է կազմակերպել թաղապետարանում` աշխատակիցներին պատվոգրեր ու շնորհակալագրեր հանձնել։ Ինչ վերաբերում է Ռոմիկ Մխիթարյանի ընտրությանը, ապա նա լավ հարաբերություններ ունի Մալաթիայում ազդեցիկ ընտանեկան կլաններից մեկի՝ Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբի) ազգուտակի հետ։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի