Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:11 11-09-2024

Նետված ձեռնոցը վերցնում են․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Արցախի քաղաքական վերնախավն այլեւս որոշել է չլռել, նրանք որոշել են վերցնել իրենց նետված ձեռնոցը եւ պատրաստ են ցանկացած գրոհի։ Ինչպես հայտնի է, նախօրեին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Արցախի լուծարումից հետո արցախցի պաշտոնյաներ գոյություն չունեն, որ դեռ մի բան էլ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական նիստեր հրավիրեն։ Անգամ ասաց, որ Արցախի ներկայացուցչության կարգավիճակն է պետք փոխել, այսինքն` խլել արցախցիներից: ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկը ՔՊ-ն նշանավորեց հակաարցախյան այլ հայտարարություններով եւս: Մեր տեղեկություններով՝ նախօրեին ողջ օրն Արցախի քաղաքական գործիչները քննարկել են՝ ինչ արժանի հակահարված տալ, եւ համակարծիք են եղել, որ այսուհետ ՀՀ բարձր մակարդակով արված բոլոր նմանատիպ հայտարարություններին համարժեք պատասխան պետք է տալ, քանի որ իրենց լռությունն ընկալվում է որպես համաձայնության նշան։

Սկզբում քննարկել են չորս ֆրակցիաների անունից հայտարարության տեքստի տարբերակը, սակայն եկել են ընդհանուր հայտարարի, որ ԱԺ նախագահին Արցախի իր պաշտոնակիցը պետք է պատասխանի։ Պատմեցին, որ մի փոքր դժվար է եղել Սամվել Բաբայանի կուսակից, Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցին համոզելը, այդուհանդերձ, ստացվել է։ «ԱՀ ԱԺ պաշտոնյաները (պատգամավորները), ստանալով Արցախի ժողովրդի քվեն 5 տարի ժամկետով, շարունակում են ստեղծված իրավիճակում պատասխանատվություն կրել արցախահայության ճակատագրի վերաբերյալ եւ հնարավոր բոլոր ջանքերը գործադրել՝ անվտանգության երաշխիքների ներքո ապահովելու նրանց հավաքական վերադարձը հայրենիք»,- նշված է Բաղունցի հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
23:46 ՀՀ զինծառայողները մարզումներ են անցկացրել «Սևան» ականանետով