Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 23:46 10-10-2023

Հետս մի բուռ հող եմ վերցրել, որ Արցախից կարոտս առնեմ. արցախցի

«Պատերազմ շատ ենք տեսել, բայց երբեք չենք մտածել, որ մեր պապենական հողից դուրս կգանք. սիրտս մղկտում է, չեմ համակերպվում։ Ամեն պատերազմից հետո զրոյից տուն ու տեղ ենք դրել, հեշտ չէ, դառը դատես ու թողնես թուրքին։ Ոչ մի բան մեզ հետ չենք բերել, հետս մի բուռ հող եմ վերցրել, որ Արցախից կարոտս առնեմ»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Մարտունուց բռնի տեղահանված 68-ամյա Էլլա Սարգսյանը, ով այս պահին ապրում է Գյումրիի հյուրանոցներից մեկում։

Արցախցի կինը կարոտով է հիշում Մարտունիի իր տունը, ասում է՝ ընենց բաղ ու բաղչա ունեի, որ դրախտ էր, իսկական դրախտ։

Հույսն ու լավատեսությունը չի կորցնում, ասում է՝ ես էլ չգնամ Արցախ, թոռներս, ծոռներս Արցախում ապրելու են։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով