Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 23:38 10-10-2023

Մենք պատրաստ ենք բացել մեր ճանապարհները Ադրբեջանի և Թուրքիայի համար․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս Հանրային հեռուստաընկերության եթերում։

«Գրանադայի քառակողմ և երկկողմ հայտարարությունների մեջ տարածաշրջանային խաղաղության համատեքստում արձանագրվել են այն հիմնական երեք հիմնասյուները, որոնք մենք արդեն իսկ պայմանավորվել ենք Ադրբեջանի հետ։ Գրանդայի ամբողջ իմասնտն այն էր, որ այդ սկզբուքները արդեն ավելի լայն ֆորմատով քննարկվեն և ընդունվեն»,- ասաց Փաշինյանը։

Նա շեշտեց, որ եթե առաջիկայում Բրյուսելում հանդիպեն և արձանագրեն այնտեղ վերը նշված երեք սկզբուքնները, դա էլի կնշանակի, որ կողմները անկեղծորեն ուզում են գնալ խաղաղության, և 70 % հավանականություն կա, որ 2-3 ամսվա ընթացքում Խաղաղության պայմանագիրը կստորագրվի։

Անդրադառնալով Զանգեզուրի միջանցքի բացման հարցին՝ Փաշինյանը նկատեց, որ այդ հարցն իր համար ընդունելի չէ, և եռակողմ հայտարարության մեջ նման բան գրված չէ։

«Միջանցք բառը գլոբալ աշխարհում օգտագործվում է որպես հաղորդակցման ուղիների սովորական տերմին։ Հյուսիս-Հարավի պատոնական անունն է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք։ Եռակողմ հայտարարության մեջ դա մի փոքր այլ տրամաբանություն ունի, որովհետև դրա մեջ կա Լաչինի միջանցքը, որը արտատարածքայնության կամ երրորդ ուժի կողմից վերահսկողության որոշակի բովանդակություն է պարունակում։ Լաչինի միջանցքը ուղղակի ճանապարհ չի։ Լաչինի միջանցքը 5 կմ լայնությամբ տարածքի շերտ է, որը գտնվում է երրորդ կողմի վերահսկողության ներքո։

Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և շահագրգռված է բացել տարածաշրջանային կոմունիկացիաները։ Մենք պատրաստ ենք բացել մեր ճանապարհները Ադրբեջանի և Թուրքիայի համար։ Եվ դա պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության հիման վրա՝ հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա»,-ընդգծեց վարչապետը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի

Ձեզ գուցե հետաքրքրի