Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 20:04 10-10-2023

ՆԳ նախարարը հանդիպել է HOPE FSX2023 ուսումնավարժանքի պատվիրակությունների ղեկավարներին

Հոկտեմբերի 10-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հանդիպել է «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում` արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» ծրագրի շրջանակներում իրականացվող (HOPE FSX 2023) լայնամասշտաբ միջազգային հրամանատարաշտաբային ուսումնավարժանքի պատվիրակությունների ղեկավարներին։ Այս մասին հաղորդում են Ներքին գործերի նախարարությունից։

Ողջունելով ներկաներին՝ Վահե Ղազարյանը նշել է, որ վարժանքը, որը համախմբել է յոթ երկրների երեք հարյուրից ավելի փրկարարների, կարևորագույն միջոցառում է Հայաստանի տարերային և մարդածին աղետների դեմ պայքարում կարողությունների զարգացման համար։

Նախարարը բարձր է գնահատել գործընկեր երկրների աշխատանքը վարժանքի կազմակերպման գործում և հատուկ շնորհակալություն հայտնել ԵՄ բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինությանը (DG-ECHO), հյուրընկալված երկրների՝ Վրաստանի, Ֆրանսիայի, Մոնտենեգրոյի, Կիպրոսի, Հունաստանի բնակչության պաշտպանության կազմակերպություններին և պետական գերատեսչություններին, ինչպես նաև Արևելյան գործընկերության երկրներում «Տարերային, տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում» PPRD-3 ծրագրի ղեկավար կազմին՝ համագործակցության համար։

Վահե Ղազարյանն ընդգծել է, որ ամենօրյա կամավոր պատրաստվածությունն ու բարձր կարգապահությունը փրկարարական աշխատանքի կարևորագույն գործոններից են, որոնց միջոցով հնարավոր է հասնել առավել արդյունավետ գործողությունների իրականացման՝ մարդկային կյանքերի փրկության գործը դարձնելով գլխավոր նախապայման։

Նախարարը վարժանքի մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանք և հույս հայտնել, որ համագործակցությունը բնակչության պաշտպանության ոլորտում շարունակական և փոխլրացնող կլինի։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի