Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 07:40 07-10-2023

Արցախի ԱԺ-ն Հայաստանում հնարավոր է նիստ անի և ինքնորոշման հարցը կրկին բարձրացնի. Ժողովուրդ

Ժողովուրդ օրաթերթը գրում է.

Արցախի ժողովրդի ինքնորոշումը եւ արցախահայության ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումը մշտապես եղել են ԼՂ հակամարտության կարգավորման եւ դրա շուրջ բանակցությունների անկյունաքարը:

Իսկ ի՞նչ է Ազգերի ինքնորոշման իրավունքը. այն ժամանակակից միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքն է:

Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և Մարդու իրավունքների համաձայնագրի՝ ինքնորոշման իրավունքը հռչակվում է որպես միակողմանի գործողության հնարավորություն՝ ուղղորդված ժողովրդի ազատությանը և վարչական տարածքի որոշակի քաղաքական կարգավիճակին, առանց որևէ ենթատեքստի և սահմանափակման։

Արցախն իր ազատ ինքնորոշման իրավունքն իրացրել է 1991 թվականի անկախության հանրաքվեով: Եւ չնայած որ Արցախի հանրապետությունը որեւէ պետության կողմից ճանաչում չի ստացել, բայց այն մշտապես եղել է կայացած համակարգ ունեցող պետություն՝ իր դրոշով, հիմնով, օրենսդիր եւ գործադիր կառույցներով ու ամենակարևորը՝ ժողովրդավարական կառավարմամբ:

Արցախի ժողովրդի ինքնորոշումը եւ սրա շուրջ միջազգային կոնսենսուսի ձեւավորումը բանակցային ողջ 30 տարիների ընթացքում եղել է հայկական կողմի առաջնահերթությունը:

Բանակցային գործընթացը, թերեւս, գլխիվայր շրջվեց 2020թ-ի 44 պատերազմից հետո, երբ հայկական կողմի բանակցային դիրքերն ամբողջությամբ խարխլվեցին:

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայտարարեց, որ որպես առաջնահերթություն այսուհետ դիտարկում են արցախահայերի անվտանգությունն ու իրավունքները, իսկ ինքնորոշման իրավունքն,առհասարակ, դուրս եկավ բանակցային խոսույթից:

Իսկ ահա վերջին տարիներին Հայաստանի իշխանությունները՝ վարչապետի եւ արտգործնախարարի մակարդակով, ամենաբարձր ամբիոններից հայտարարում էին, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Լեռնային Ղարաբաղը:

Այսպիսով, ՀՀ իշխանությունները միտումնավոր կամ անդառնալի սխալ թույլ տալով, կանաչ լույս վառեցին Ադրբեջանի ագրեսիայի եւ ռազմական գործողությունների համար, ինչի արդյունքում ունենք այսօրվա ցավալի իրավիճակը, երբ Արցախն ամբողջությամբ հայաթափված է, իսկ հունվարի մեկից արդեն, առհասարակ, կլուծարվի:

Բայց չնայած ստեղծված այս իրավիճակին, ամեն ինչ դեռ կորած չէ եւ նույնիսկ հիմա Արցախի ինքնորոշման հարցը դեռ գոյության իրավունք կարող է ունենալ: Իսկ ինչու այս ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում:

«Ժողովուրդ օրաթերթ»-ը Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանից հետաքրքրվել է, արդյո՞ք հավանական համարում է նույնիսկ այս պայմաններում ինքնորոշման իրավունքի հարցը օրակարգ բերելը, եւ ի՞նչ քայլեր են անում Արցախից բռնի տեղահանված պաշտոնյաները եւ պատգամավորները այս ուղղությամբ, արդյո՞ք պատրաստվում են ԱԺ նիստ հրավիրել այդ օրակարգով և հարց բարձրացնել.

«Նույնիսկ այս իրավիճակում որեւէ մեկը չի կարող փաստել, թե Արցախի հարցը փակված է, Արցախ գոյություն ունենալ չի կարող, արցախցիները սփռվեցին աշխարհով մեկ, ամեն բան ավարտվեց: Հիմա, սակայն, այնպիսի մի փուլում ենք, երբ դեռ ինքնակազմակերպվում ենք, պետք է կարողանանք իրավիճակը սթափ եւ սառը գնահատել, որպեսզի յուրաքանչյուր քայլ հաշվարկված եւ իրականությունից բխող լինի:

Այս փուլում որեւէ բան չեմ բացառի, սակայն, ժամանակ է պետք այդ ամենը կազմակերպելու եւ հաշվարկված քայլեր անելու համար»,-ասաց Արցախի հանրապետության պատգամավորը:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին

Ձեզ գուցե հետաքրքրի