Ներքին Խոսք Արտաքին 1 տարի առաջ - 23:00 29-08-2024

Արցախի բնակչության վերադարձի հարցն առաջին հերթին Հայաստանի ղեկավարը պետք է բարձրացնի

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսանկ Մարիա Զախարովան նախօրեին տեղի ունեցած իր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել էր այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի հարցին և դրա վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշմանը։ Նրա խոսքով՝ Մոսկվային հայտնի Է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թեհրանի մտահոգությունը, և իրենք պետք է կապ հաստատեն իրանական կողմի հետ՝ պարզաբանումների համար։

Մարիա Զախարովան անդրադարձել էր նաև Արցախի բնակչության վերադարձի հարցին՝ նշելով, որ եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինայնն այս հարցում որևէ ծրագիր ներկայացներ, ապա ինքը հաճույքով կծանոթանար դրան և կմեկնաբաներ։ «Եթե որևէ ծրագիր կա՝ ձևակերպված Հայաստանի վարչապետի կողմից, ապա ես հաճույքով դրան էլ կծանոթանայի և կմեկնաբանեի այն։ Ինչու՞ եք այլ պետության ներկայացուցչին հարց ուղղում այն մասին, թե ինչպես ենք մե՛նք դա պատկերացնում»,- ասել էր նա։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նշեց՝ Մարիա Զախարովայի հայտարարությունը վկայում է այն մասին, որ «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում Իրանը ունի լուրջ մտահոգություններ, ինչի մասին այդ երկիրը մի քանի անգամ բարձրաձայնել է։ Նրա խոսքով՝ Թեհրանում շատ լավ գիտակցում են, որ Ադրբեջանի և Նախիջևանի ցամաքային կապը թյուրքական աշխարհի նախագիծն է և ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իրանի Իսլամական Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ։

«Մոսկվան այդ հարցը պետք է Թեհրանի հետ քննարկի, իսկ այս հարցը բազմաթիվ անգամներ արդեն քննարկվել է, այդ թվում՝ Իրանի գերագույն առաջնորդի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հետ միասին։ Այդ հանդիպմանը Իրանի հոգևոր առաջնորդը միանշանակ ասել էր, որ պաշտոնական Թեհրանը մտահոգություններ ունի, և Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումն իրենց համար անընդունելի է»,- ասաց նա։

Քաղաքագետը շեշտում է՝ քանի որ Ադրբեջանը Իրանից դեպի Ռուսաստան գնացող «Հյուսիս-հարավ» ճանապարհի հետ կապված Սյունիքով անցնող ճանապարհը վերահսկելու խնդիրն է դնում, ապա Զախարովայի հայտարարության իմաստն այն է, որ այս հարցը պետք է նաև Իրանի հետ քննարկվի ու առանց Իրանի համաձայնության այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվի։

Oragir.News-ի հարցին՝ Զախարովայի հայտարարությունից կարո՞ղ ենք ենթադրել, որ Ռուսաստանի համար ամեն դեպքում ընդունելի կլինի, եթե միջանցքը բացվի Հայաստանի ինքնիշխանության խախտման հաշվին՝ Ստեփան Դանիելյանը պատասխանեց, որ Ռուսաստանի համար ընդունելի է այն ամենը, ինչն իր շահերի տրամաբանության մեջ է գտնվում․ «Այսինքն՝ այստեղ խնդիրը տարածաշրջանի երկրներն են և նման կարգի որոշումները կարող են այդ երկրների փոխհամաձայնությամբ կատարվել»։

Անդրադառնալով Արցախի բնակչության վերադարձի հարցով Զախարովայի հայտարարությանը՝ քաղաքագետը նշեց, որ այստեղ ոչ մի շարժառիթ չի տեսնում։

«Քանի որ Հայաստանում շատերը հայտարարում են, որ Ռուսաստանը դավաճանել է Հայաստանին, ապա Ռուսաստանում առաջ ասում էին, որ Հայաստանն ինքն է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել, մեզ ինչո՞ւ են մեղադրում, որ դրանից հետո մենք էլ ենք Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, երբ դրա հետ նաև հայկական կողմն է համաձայն, որը դեռևս 2022-ի հոկտեմբերին ստորագրել է Պրահայի հայտարարությունը։

Երկրորդ մեղադրանքն այն է, որ Արցախի բնակչությունն Ադրբեջանի կողմից էթնիկ զտման է ենթարկվել, և այժմ դժված է վերաբնակեցման հարցը, բոլոր կողմերը այդ հարցը դնում են՝ բնականաբար իրենց խնդիրները հաշվի առնելով, ապա Ռուսաստանն ասում է՝ եթե դուք մեզնից պահանջում եք այդ հարցը բարձրացնել, ապա առաջին հերթին ձեր պետության ղեկավարը պետք է այդ հարցը բարձրացնի, եթե նա չի բարձրացնում, ապա ինչու եք մեզ մեղադրում»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի