«Դավաճան Նիկոլի հարցերը մենք՝ իջևանցիներս ենք լուծելու»,- այսօր
Oragir.News-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Իջևան խոշորացված համայնքի բնակիչներից մեկը։
Տղամարդու խոսքով՝ հատկապես Փաշինյանի վերջին հայտարարություններից ու գործողություններից հետո նրա նկատմամբ ատելությունն այնքան է մեծացել, որ փորձել են հայտնի արձանը կոտրել․ «Նիկո՛լ, դու շատ լավ գիտես, որ քո հարազատ Իջևանում քեզ ատում են, դու հայ ազգի թիվ 1 թշնամին ես։ Մի քանի օր առաջ փորձեցինք դրա ուսապարկով արձանը կոտրել, բայց իրենից ոչ պակաս դավաճան Վահե Ղազարյանի կամակատարները՝ ոստիկանները, տեղեկացել էին ու կանխեցին այն։ Ճիշտ է՝ աղմուկ չբարձրացավ, բայց վստահաբար տեղ էր հասել։ Տարածում այնքան տեսախցիկ կա շարած, որ ոնց մոտենաս, կնկարվես։ Միևնույն է, արձանի գլուխը պետք է ջարդենք, հետո անցնենք իրեն, բայց ոչ թե ֆիզիկական հաշվեհարդար, այլ դատարանով պատիժ։ Նիկոլը պետք է բերդում փտի իր թիմակիցների հետ»։
Հիշեցնենք, որ 2018 թվականի «հեղափոխությունից» հետո Իջևան-Նոյեմբերյան մայրուղում տեղադրվել էր Նիկոլ Փաշինյանի արձանը։ 2020 թվականի պատերազմից հետո արձանը 5 անգամ կոտրել են, ինչից հետո այն տեղափոխվել է ավելի ապահով վայր՝ Իջևանի եկեղեցու հարակից տարածք։