Ներքին 3 տարի առաջ - 19:51 20-09-2023

Եղցահողն արդեն չկա, Մեծ Շենը շրջափակման մեջ է, տարհանում չենք կարողանում անել գյուղապետ․ news.am

Մեծ Շեն գյուղը շրջափակման մեջ է, տարհանում չենք կարողանում անել, այս պահին էլ կրակում են: Այս մասին NEWS.am-ին պատմեց Հին Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանը:

«Զինադադար մեր հատվածում չկա: Դեռ մեր գյուղի մեջ չեն խփել, բայց կողքերն են խփում: Անտանելի վիճակում ենք: Եղցահողից տարհանում հաջողվել է անել, բայց մեր գյուղից տարհանում չենք կարողացել անել, կանայք, ծերեր, երեխաներ... բոլորն այստեղ են:

Եղցահողն արդեն չկա, հողին են հավասարեցրել, այնտեղ էլ մարդ չկա: Անորոշություն է, չգիտենք՝ ոնց անենք: Մենք ամբողջական շրջափակման մեջ ենք: Գյուղից զոհեր ու վիրավորներ չունենք, բայց մեր ընդհանուր տարածքից շատ զոհեր ունենք, շատերի տեղը չգիտենք»,- մանրամասնեց գյուղապետը:

Նա նշեց, որ հարակից Հին Շենի առավելությունն այն է, որ այնտեղ ռուս խաղաղապահներ կան:

«Բայց հասկանում եք չէ՞ արդեն ռուսն էլ ռիսկ չի անում թույլ տա դուրս գանք: Մի բանը որ ասում եք՝ է, արդեն եղել է, սա վերջն էր: Սրանց էն կողմ էլ բան չկա, չի էլ լինի», հավելեց Դավթյանը:

Ամենից շատ դիտված

18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան