Ներքին Խոսք 3 տարի առաջ - 14:21 28-04-2023

Չենք պատրաստվում հող զիջել․ Չինարիի գյուղապետ

«Տավուշի մարզի սահմանային Չինարի գյուղի բոլոր բնակիչները զինվորներ են։ Մենք մարտական ենք, ոչ մի սանտիմ հող , ոչ մի բարեկամություն ես չեմ ընդունում»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը։

Ասում է, որ այս պահին խաղաղ է․ «Լարվածություն եղավ, որը կարճ տևեց։ Տեղ գյուղի գնդակոծումից հետո մեր մոտ թիվ 1 դրություն հայտարարվեց։ Մենք հերթապահություն ենք անում և զգոն ենք»։

Ասում է՝ վտանգը մեծ է և ամեն պահի կարող են նորից կրակոցներ հնչել։ Նրա խոսքով՝ վերջին 32 տարիներին չինարեցիները ապրել են պարբերաբար կրկնվող կրակոցների տակ։

Համայնքի ղեկավարը բացառում է խաղաղությունը թշնամու հետ․ «Ես թուրքին կյանքում չեմ վստահի։ Չեմ հավատում, որ թուրքը խաղաղ կապրի մեզ հետ։ Քանի դիակ են տվել՝ փրթած, գանգամաշկը հանած։ Ես ո՞ւմ ձեռք մեկնեմ ու ո՞ւմ հետ բարեկամ դառնամ»,- ասում է։

Սաղոյանը վստահեցնում է, որ երկիրն ամուր է սահմանային գյուղերում ապրող ուժեղ, պարզ, բարի և աշխատասեր բնակիչներով։

«Մեր հույսը մեր վրա պետք է դնենք։ Գարուն է ու դաշտերում մարդիկ աշխատում են։ Չեն կարող ամեն վայրկյան մտածել, որ թուրքը կկրակի։ Մենք պետք է ապրենք ու անառիկ Տավուշ աշխարհը թույլ չի տա, որ թուրքը ներս մտնի»,- ընդգծում է։

Ասում է, որ արցախցիների վիճակից էլ տեղյակ են և եթե լինի տարբերակ, կաջակցեն նրանց։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ