Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:57 06-09-2023

50+ տոկոսով հաղթելու ենք. ՔՊ-ական պատգամավոր

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր քարոզարշավ էր իրականացնում Նոր Նորք վարչական շրջանում։

Քարոզարշավի մեկնարկից սկսած՝ Ավինյանին են միացել կուսակցության գրեթե բոլոր անդամները։ Նրանց թվում է նաև ՔՊ ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը, ով Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ բոլոր վարչական շրջաններում բնակիչների կողմից արժանացել են ջերմ վերաբերմունքի. «Շանսերի գնահատումը տալիս է ազատ, թափանցիկ, արդար ընտրությունները, և դատելով քաղաքացիների այն ջերմ ընդունելությունից, որ մենք ստանում ենք բոլոր թաղամասերում, բնականաբար տպավորությունն այնպիսին է, որ հաղթելու ենք, 50+ տոկոսով»։

Հարցին՝ արդյո՞ք որևէ պետական կառույցից ստիպողաբար քաղաքացիներ են բերվում իրենց քարոցարշավին միանալու համար, Պապոյանն ասաց, որ բոլոր մասնակիցները ինքնակամ են եկել. «Չկա այդպիսի բան։ Այստեղ բոլորը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ են, շտաբների անդամներ են, ԱԺ պատգամավորներ, պաշտոնյաներ, ովքեր արձակուրդի մեջ են, կամ եթե արձակուրդի մեջ չեն, այստեղ չեն լինում։ Չկա այստեղ մեկ մարդ, ով իրավունք չունի այստեղ գտնվելու։ Չկա նաև մարդ, ում խնդրել են, չեմ ասում՝ պարտադրել են, այլ խնդրել են, որ գա մասնակցի, բոլորն իրենց կամքով են եկել»մ-ասաց Պապոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը

Ձեզ գուցե հետաքրքրի