Ներքին 3 տարի առաջ - 23:42 15-02-2023

Արդեն ավել հարցեր ես տալիս, ես միանշանակ հաղթելու եմ. Սիսիանի ՔՊ-ական թեկնածու

Երեկ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ։ Նիստում hաստատվել են Սիսիան և Անի համայնքների արտահերթ ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակները։ Սիսիան համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը կգլխավորի Սիսիան համայնքի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը։

Oragir.News-ի հետ զրույցում Հակոբջանյանը, խոսելով համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու իր շանսերից, ասաց. «Ըստ իս՝ այս անգամ կարողանալու ենք հաղթահարել 50+1 շեմը»։

Հարցին, թե ինչով է պայմանավորված նման վստահությունը, և ինչն էր պատճառը, որ նախկինում չհաջողվեց հաղթահարել «50+1» շեմը Հակոբջանյանն ասաց. «Թեկնածուների թվի քանակ շատ էր անցած անգամ, 7 թեկնածու է եղել 14.000 ընտրողի մեջ։ Այս անգամ թեկնածուների ցուցակը վերջնական չկա, բայց ոնց որ թե քիչ են»,- ասաց Հակոբջանյանը։

Հարցին, թե որ կուսակցություններն են մասնակցելու ՏԻՄ ընտրությանը, Հակոբջանյանն ասաց, որ կուսակցությունները չգիտի, չգիտի, թե որ դաշինքով կմասնակցեն։

«Ամսի 19-ից հետո կերևա, վերջնաժամկետը ամսի 19-ից, թե ով է առաջադրվելու և ինչ ուժով է առաջադրվելու»,-նշեց Հակոբջանյանն։

Հարցին, թե բնակչության տրամադրվածությունը ինչպիսին է, մտադրված են ձայն տալու իրենց, Հակոբջանյանը ծիծաղելով արձագանքեց. «Մարտական, ինչպիսին պետք է լինել, եթե Ձեզ հետաքրքրում է՝ անցնելու եմ, թե ոչ, ասում եմ՝ միանշանակ հաղթելու եմ»,- ասաց Հակոբջանյանը։

Հարցին, թե ինչ է կարծում՝ նախկինում ընտրություններում հաղթանակ չտանելը հնարավո՞ր է՝ պայմանավորված էր ցուցակը ղեկավարող անձով և իր փոխարեն մեկ այլ մարդ առաջադրվելու դեպքում ՔՊ-ն հաղթանակ կտաներ, Հակոբջանյանը սրտնեղեց և ասաց. «Ավել հարցեր ես տալիս, բավարարվիր այդքանով»։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը