Ներքին 3 տարի առաջ - 16:48 04-09-2023

Հիմարություն է, թե սալահատակը փոխելով ցեղասպանության հետքերը վերացնում են․ Հարություն Մարության

Արդեն մի քանի օր է ինչ Երևանի քաղաապետարանի աշխատակիցները քանդում են Հայոց ցեղասպանության հուշահամալիր տանող ճեմուղին, որպեսզի տեղը ասֆալտ անեն։

Բազմաթիվ մասնագետներ, քաղաքական և հասարակական գործիչներ, ինչպես նաև շարքային քաղաքացիներ իրենց դժգոհությունն են հայտնում այս քայլի վերաբերյալ, ընդգծում, որ կատարվողը Եղեռնի հուշահամալիրը կամաց-կամաց զուտ թանգարան թողնելու հարց է։

Նշենք, որ այս տարածքը համայնքապատկան չէ, և Երևանի քաղաքապետարանը չէր կարող ինքնուրույն որոշում կայացնել։ Բազմաթիվ բողոքներից, դժգոհություններից և ակցիաներից հետո միայն Երևանի քաղաքապետարանը հայտարարություն տրածեց, տեղեկացնելով, թե ճանապարհի կառուցումն առաջարկվել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի տնօրինության կողմից։

«Այն հնարավորություն կտա միջոցառումների և արտակարգ իրավիճակների ժամանակ զերծ մնալ խճողումային երևույթներից, իսկ դժբախտ պատահարների դեպքում՝ մարզահամերգային համալիրից մարդկանց ավելի արագ տարհանել անվտանգ տարածք, ինչպես նաև՝ շտապօգնության և հրշեջ-փրկարարական ջոկատի մեքենաները հնարավորություն կունենան հավելյալ ճանապարհով մուտք ունենալ Մարզահամերագային համալիրի տարածք։

Հարկ ենք համարում ընդգծել, որ նոր կառուցվող ճանապարհով մեքենաների երթևեկությունը թույլատրվելու է բացառապես Մարզահամերգային համալիրում միջոցառումների ժամանակ, ինչպես նաև արտակարգ դեպքերում։

Ճանապարհի շինարարական աշխատանքների ձեռքբերումն իրականացվել է ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով։ Նախագիծը ստացել է դրական եզրակացություն»,- նշված է հայտարարության մեջ:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը Oragir.News-ի հետ զրույում անդրադառնալով հնչող մեղադրենքներին, թե ճեմուղու սալահատակը քանդելը նպատակ ունի քիչ-քիչ վերացնել Հայոց ցեղասպանության «հետքերը», ասաց․

«Մեծ հիմարություն է դա։ Ես չգիտեմ՝ ինչ քանդելու մասին է խոսքը, և ինչ կապ ունի այն հուշահամալիրի հետ։ Համենայն դեպս, մեր տարածքում քանդումներ չկան։ Այսօր երկուշաբթի է, իմ ոչ աշխատանքային օրն է, ինձ հայտնի չէ, թե ինչ են անում այնտեղ, բայց այն, որ սալահատակը փոխելով ոչ մի բան չի կարող վերացվել, միանշանակ է, և նման հայտարարությունները հիմարություն են»։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից