Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 ամիս առաջ - 21:00 24-06-2026

Նախարարության անունը փոխելով՝ աշխատանքը չի փոխվի. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հունիսի 23-ին նախարարության և Միասնական սոցիալական ծառայության աշխատակազմի մասնակցությամբ անցկացրած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում նշել էր, թե գաղափար կա՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանվանել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն։

Այս ֆոնին Oragir.News-ը Երևանի մի շարք փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիներն ինչպես են վերաբերվում նախաձեռնությանը և արդյոք, նրանց կարծիքով, անվանափոխությունը կարող է հանգեցնել իրական փոփոխությունների՝ աղքատության ու գործազրկության էական կրճատման։

Հարցվածների մեծ մասը համոզված էր, որ միայն անվանափոխությունը չի կարող էական փոփոխություններ բերել նախարարության աշխատանքում։

«Ամեն ինչ բառախաղի վրա են կառուցում։ Անունը փոխելուց ի՞նչ է փոխվում։ Ուղղակի անվանափոխություն է, ուրիշ ոչ մի փոփոխություն չկա»,- ասաց հարցման մասնակիցներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի նշեց, որ նախարարության անվան փոփոխությունը որևէ ազդեցություն չի ունենա. «Սխալ են անում, պետք չէ փոխեն, այդպես էլ լավ էր»։

Եղան քաղաքացիներ, որոնք խոստովանեցին, որ չեն պատկերացնում նախաձեռնության նպատակը։

«Չգիտեմ, իրենք գիտեն, իրենց գործն է։ Ճիշտն ասած, էությունը չգիտեմ, բայց չեմ կարծում, թե անունը փոխելով՝ ինչ-որ բան կփոխվի, եթե առարկայական փոփոխություններ չլինեն»,- ասաց հարցվածներից մեկը։

Որոշ քաղաքացիներ դժգոհություն հայտնեցին սոցիալական ոլորտում առկա խնդիրներից։

«Հարգելի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ե՞րբ պետք է իմ չվճարված թոշակը վճարեք։ Հինգ տարի իմ թոշակը չեն վճարել»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մյուսները նշեցին, որ չեն կարող գնահատել կառավարության քայլերը, քանի որ դրանք հաճախ անկանխատեսելի են։

«Այսօր մի բան են անում, վաղը՝ մեկ ուրիշ։ Դրա համար չեմ կարող բացատրել, թե ինչու են նման որոշում կայացրել»,- նշեց հարցման մասնակիցներից մեկը։

Որոշ քաղաքացիներ էլ ենթադրեցին, որ անվանափոխությունը կապված է բարեկեցության գաղափարի ընդգծման հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։


Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից