Երևանյան ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնություն կիրառած և հասարակական կարգը խախտած տղամարդը չի կալանավորվի, նրա նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները։
Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։
«Քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ։ Նրանցից մեկի նկատմամբ՝ խուլիգանություն հոդվածով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, մյուսի նկատմամբ՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից հատկանիշներով։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը»,- հայտնել են ՔԿ-ից։