Ներքին 3 տարի առաջ - 09:07 03-09-2023

Ադրբեջանական կողմը կեղծ լուրեր է տարածել այն մասին, թե իբր ԱԹՍ հարվածից հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ԱԹՍ կիրառման տեսանյութ է հրապարակել: Այդ հրապարակումից անմիջապես հետո ադրբեջանական քարոզչամեքենան սկսել է կեղծ լուրեր տարածել այն մասին, թե իբր ԱԹՍ հարվածից հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

ՀՀ ՊՆ-ն ժամը 15:48-ին հրապարակել է հաղորդագրություն, համաձայն որի հերքել է (և այժմ էլ հերքում է) ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, թե իբր Ադրբեջանի ԶՈՒ կիրառած ԱԹՍ հարվածի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Կրկին տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունեցել է 3 զոհ և 2 վիրավոր:

Իսկ ավելի ուշ՝ ժամը 23:53-ին, պաշտպանության նախարարությունը հայտնեց սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, սահմանագոտու մեկ այլ հատվածում ինժեներական աշխատանքների ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված 2 զինծառայողի մասին:

Պաշտպանության նախարարությունը հորդորում է վերոհիշյալ ժամանակագրությունը և դեպքերի հաջորդականությունն ու հաղորդագրությունների բովանդակությունը դիտավորությամբ չխեղաթյուրել և չմոլորեցնել հանրությանը:

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը