Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 10:10 01-09-2023

Կոնսենսուս մինուս մեկ. ինչո՞ւ է աղմկում Սամվել Բաբայանը

Oragir.News-ի տեղեկություններով՝ Արցախում Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո ներքաղաքական խմորումներ են տեղի ունենում, որոնց հետևանքով երկրում պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել։

Առաջին հայացքից կարող է թվալ, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականը բխում է Նիկոլ Փաշինյանի շահերից, քանի որ այդպիսով կկատարվի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական պահանջը. լուծարել Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները։ Ալիևը նման պահանջ էր ներկայացրել այս տարվա մայիսի 28-ին՝ Բերձորում և միևնույն ժամանակ խոստացել էր այդ դեպքում այսպես կոչված «համաներում» իրականացնել արցախցի պաշտոնյաների նկատմամբ, որոնց Բաքուն «հանցագործներ» է համարում։

Սակայն Արցախից մեր աղբյուրները հայտնում են, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել ներքին ճնշման արդյունքում, իսկ Արցախի նախագահի թեկնածու Սամվել Շահրամանյանը, ում Արայիկ Հարությունյանը հեռանալուց առաջ նշանակեց պետնախարարի պաշտոնում, առաջադրվել է ներքին կոնսենսուսի արդյունքում։ Շահրամանյանի թեկնածությանն աջակցում են Արցախի քաղաքական դաշտի բոլոր ազդեցիկ դերակատարները՝ բացառությամբ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի։

Մեր տեղեկություններով Բաբայանը պահանջում է, որ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Շահրամանյանն իրեն նշանակի պետնախարար՝ սպառնալով, որ հակառակ դեպքում իր ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության բոլոր 9 պատգամավորները կհրաժարվեն մանդատներից, ինչը կհանգեցնի խորհրդարանի ապալեգիտիմացմանը և լուծարմանը։ Հիշեցնենք, որ Բաբայանի գլխավորած քաղաքական ուժն Արցախի խորհրդարանում մեծությամբ երկրորդն է, և մանդատներից հրաժարումը կարող է ապալեգիտիմացնել խորհրդարանը։

Այսպիսով Արացխում նախագահի ընտրությունից առաջ ստեղծվել է կոնսենուս մինուս մեկ իրավիճակ, որի պարագայում էլ պետք է տեղի ունենա նոր նախագահի ընտրությունը։

Oragir.News-ի տեղեկություններով՝ նախագահի նոր թեկնածուն՝ Սամվել Շահրամանյանը կոշտ պայքարի կողմնակից է և դեմ է այսպես կոչված ինտեգրացիայի օրակարգին, որին Արցախում հրապարակայինորեն կողմ է արտահայտվել միայն Սամվել Բաբայանը։ Պետնախարարի պաշտոնը չստանալու դեպքում կգնա՞ արդյոք Սամվել Բաբայանը Արցախի խորհրդարանի ապալեգիտիմացմանը ցույց կտա ժամանակը, սակայն եթե վերջինս նման քայլ կատարի, ապա դրանով կվտանգի Արցախի պետականությունից մնացած վերջին փշրանքները՝ հանուն սեփական քաղաքական ամբիցիաների։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի