Ներքին 2 տարի առաջ - 18:26 30-08-2023

Հայաստանի և Տրինիդադ և Տոբագոյի միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ

Օգոստոսի 29-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Տրինիդադի և Տոբագոյի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արարողությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը և Տրինիդադ և Տոբագոյի մշտական ներկայացուցիչ Դեննիս Ֆրենսիսը ստորագրել են երկու երկրների միջև «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ հայտարարությունը։

Ստորագրման արարողությանը նախորդած զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են երկրների միջև փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը և միջազգային հարթակներում՝ մասնավորապես ՄԱԿ շրջանակներում առկա համագործակցության առավել խորացմանը։

Դեսպան Մարգարյանը շնորհավորել է Տրինիդադ և Տոբագոյի մշտական ներկայացուցչին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի առաջիկա 78-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ վերջինիս մաղթելով հաջողություն նախագահության ընթացքում։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը

Ձեզ գուցե հետաքրքրի