Ներքին 3 տարի առաջ - 12:00 30-08-2023

Նոր Կյանքում վերջին հրաժեշտ են տալիս ջրատարն ընկնելու հետևանքով մահացած 3 տղաներին

Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Նոր Կյանք գյուղում այսօր վերջին հրաժեշտն են տալիս ավտոմեքենայով ջրատարն ընկնելու հետևանքով մահացած 3 տղաներին՝ 15-ամյա Էրիկին, 15-ամյա Սպարտակին և 13-ամյա Վիտալիին։

«Ամբողջ գյուղով հավաքվել, վերջին հրաժեշտն ենք տալիս մեր լույս տղաներին»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց գյուղացիներից մեկը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին, դաժան ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նոր ուղի գյուղով անցնող ջրատարի մեջ ավտմեքենա է ընկել: Փրկարարները ջրատարում կողաշրջված Mercedes մակնիշի ավտոմեքենայից դուրս էին բերել 3 դի։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը