Ներքին 1 տարի առաջ - 13:07 08-05-2025

Երևանում 12 օր անց գտել են կնոջ հետ ջրատարն ընկած տղամարդու դին. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 8-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի, Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատների, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, ջրասուզակները, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության և Արարատի մարզի քրեական վարչության ծառայողները ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի և Արտաշատի ոստիկանության բաժինների ծառայողները 12 օր շարունակ առավոտյան ժամը 07:30-ից մինչև մութն ընկնելը որոնողական աշխատանքների արդյուքնում Արարատի մարզի Ջրաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող գերեզմանների հարևանությամբ անցնող ջրատարում հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արտաշատի համայնքային ոստիկանները ու հրշեջ-փրկարարները այն հատուկ ճոպանների միջոցով դուրս են բերել ջրամբարից:

Դեպքի վայր են ժամանել քրեական և համայնքային ոստիկանության ծառայողները:

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, և այս պահին ոստիկաններն ու փրկարարները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի քննչական խումբը:

Պարզվել է, որ ջրամբարից դուրս բերվածը ապրիլի 26-ին Երևանի արցախի 3-րդ նրբանցքի մոտով հոսող ջրատարն էր ընկել իր ծանոթ կնոջ հետ:

Կնոջը այդ պահին ջրատարից դուրս էին բերել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության 2 ոստիկաններ, իսկ այսօր Ջրաշենի վարչական տարածքում հայտնաբերված տղամարդուն չէր հաջողվել փրկել, գետը քշել տարել էր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
18:00 Առջևում նոյեմբերի 9-ն է. Հ1-ը կապիտուլյացիայի թեմային կանդրադառնա՞