Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 20:10 28-08-2023

Մարդիկ մեքենաները «շան մսի» գնով պիտի վաճառեն․ Վրաստանից մեքենաների ներմուծման նոր կարգ է մշակվում

Կառավարությունը քննարկման է դրել նախագիծ, ըստ որի՝ վրացական համարանիշներով մեքենաները ներմուծման դեպքում պետք է մաքսազերծման 100 տոկոս գումարը որպես կանխիկ վճարեն, նոր միայն մտնեն Հայաստան։

Վարորդների շահերի պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Արտակ Խաչատուրովն Oragr.News-ի հետ զրույցում ընդգծեց, որ ոչ ոք կանխավճար չի կարողանա տալ։

«Մարդ չի հասկանում՝ այս նախագիծը ինչի համար է։ Եթե այն ընդունվի, կատաստրոֆիկ հետևանքներ է ունենալու»։

Նա ընդգծեց, որ այս դեպքում ոչ թե ավտոներկրողները, այլ հենց ֆիզիկական անձինք են տուժելու։

«Վրացական համարներով մեքենա այստեղ ո՛չ կարելի է վաճառել, ո՛չ էլ կարելի է տալ, որ մեկ ուրիշը վարի, այս դեպքում «խաղեր տալու» տեղ չկա։ Խնդիրն այն է, որ մարդը, եթե գումար չունի Հայաստանում ցանկալի մեքենան գնելու, Վրաստանից է ավելի էժան գնում ու չի մաքսազերծում, բայց փոխարենը Հայաստանում հարկեր ու տուրքեր է վճարում։ Պատկերացրեք, որ Վրաստանից գնում են 5000 դոլարանոց մեքենա, որը Հայաստանում կարող է արժենալ 10 000 դոլար, հիմա պետք է 5000 դոլար էլ տա, որ մաքսազերծի մեքենան, դրա փոխարեն՝ հիմա մարդիկ 4 տոկոս վճարումներ են սահմանին անում, որ նորմալ մեքենա վարեն։ Եթե այդ նախագիծը մտավ ուժի մեջ, նշանակելու է, որ պիտի Վրաստանում այդ մեքենաները «շան մսի» գնով վաճառեն, իսկ մեքենա վաճառելն այնպես չի, որ կարող ես 10 000-դոլարանոց մեքենան տանել ու 10 000 դոլարով վաճառել, անգամ 9 000-ով չես կարողանալու վաճառել։ Այսինքն՝ պետք է արժեքից անհամեմատ էժան տաս, որ մեքենան գնեն»։

Նա նաև ընդգծեց, որ այս նախագիծը նաև պետության շահի տեսանկյունից է անհասկանալի։

«Եթե մարդիկ հիմա մաքսազերծեն, և հավաքվի 1 մլն դոլար, դրա միայն 2 տոկոսն է մտնելու ՀՀ բյուջե, մնացածն ուղղվելու է ԵԱՏՄ բյուջե։ Եթե սա պետության շահին միտված լիներ, կարելի էր բանակցել, որ փուլային լինի, կամ մաս-մաս կատարվեն վճարումները, որպեսզի քաղաքացիները չվնասվեն, իսկ պետությունը շահի։ Սա իմ հիշած ամենաախմախ որոշումն է, որ մեքենաների ներմուծման հետ կապված եղել է, այստեղ ո՛չ պետական շահ կա, ո՛չ էլ հանրային։ Օրինակ ՌԴ-ում հայկական համարանիշերով մեքենաներն անհանդուրժելի են , որովհետև խախտումներ անում, մեզ մոտ այդ ամնեը կանոնակարգված է, մարդկանց առանձնապես նեղություն չի տալի։Այս նախագիծը բացի սեփականատերեից վնասելու է նաև մեր պետությանը։ Միակ շահողը ՌԴ-ն ու ԵԱՏՄ մյուս պետությունները։ Ավելին, այդ մեքենաները տարեկան ապահովագրավճար են վճարում, ընդ որում՝ ոչ միայն ԱՊՊԱ-ի համար, այլ ապահովագրականում երաշխիք են վճարում՝ արտահանելու համար։ Այսինքն, եթե այդ որոշումն ընդունվի, դրանից պետությունը զրկվելու է»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի